«Ալյանս Պլյուս» ՍՊԸ

Բիոբիո

Մեր մասին


Ավելի քան 20 տարի է, ինչ «Ալյանս Պլյուս» ՍՊԸ-ն իր գործունեությունն է ծավալում ՀՀ-ում: Ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին և զբաղվում է տարբեր ոլորտներին վերաբերող բարձրորակ ապրանքատեսակների ներկրմամբ, սակայն հիմնական ուղղվածությունը էկոլոգիապես մաքուր, օրգանական և առողջարար ապրանքների ներկրումն է: Մենք հավատարիմ մնալով մեր սկզբունքներին և կարգախոսին` «Առողջ կյանքի գրավականը», հաճախորդին մատակարարում ենք որակյալ և էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակներ: Այսօր «Ալյանս Պլյուսը» հանդիսանում է գերմանական "Lavera", "Sodasan", "Bioturm" բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր նպատակն է հաճախորդին մատակարարել առողջությանը և շրջակա միջավայրը չվնասող էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակներ: